Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դասարանի լուսավոր աշակերտն էր. ապրիլյան պատերազմի հերոս Արթուր Գևորգյանը կդառնար 20 տարեկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հունիսի 24-ն ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) նահատակված հերոս Արթուր Գեւորգյանի ծննդյան օրն է։ Ժպտերես աշակերտի ամենասիրելի զբաղմունքը նկարչությունն էր։ Նկարում էր ամեն ինչ, ու ինչպես նրա դասղեկը՝ Նունե Քարանջյանն է ասում, հրաշալի նկարներ էր ստանում։ «Դասարանի լուսավոր ու դրական աշակերտն էր՝ միշտ ժպիտով, պատրաստակամ բոլորի թիկունքին կանգնելու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է տիկին Քարանջյանը։

Դասարանական անկյունը միշտ զարդարել են Արթուրի նկարները, պաստառները, ձեռքի աշխատանքները, որոնք հերոսը մեծ խանդավառությամբ էր պատրաստում։  Դասղեկն ասում է՝ մինչեւ հիմա էլ դրանք կարծես աչքի առաջ լինեն. «Մեր դասարանում եւս մի աշակերտ կար, ով շատ լավ էր նկարում, բայց վերջում միշտ Արթուրի նկարներն էինք ընտրում։ Մի ուրիշ տեսակի մարդ էր, խելոք ու ընկերասեր տղա էր՝ բոլորի հետ մտերիմ։ Անգամ երբ միջանցքով անցնում էի, կտեսներ ծանր գրքերը ձեռքիս, պայուսակը, վազելով կգար ու կառաջարկեր օգնել։ Ես իմ բոլոր աշակերտների հանդեպ էլ անհատական մոտեցում ունեմ, բայց  կարող եմ ասել, որ մարդկային տեսակով Արթուրը տարբերվում էր, ու գիտեք՝ մենակ ինձ չէր օգնում, բոլորին»։  

Տիկին Քարանջյանը կցանկանար, որ շատերը լինեին հենց Արթուրի նման, որովհետեւ հավատացած է՝ նման մարդկանցով դեռ շատ դրական փոփոխություններ կլինեին. «Շատ բարձր մարդկային արժեքներ ուներ. Արթուրը կար ամեն տեղ, ամեն ինչում, ու հաստատ տարբերվում էր մյուսներից մարդկանց հանդեպ իր մոտեցումներով։  Նրան այդպես լուսավոր էր կհիշեմ»։

Տարրական դասարանների դասղեկը՝ Գայանե Հարությունյանը եւս միայն դրական հատկություններով է հիշում Արթուրին,  ասում է՝ էլ ինչպես կարելի է բնութագրել մեկին, ով Ռուսաստանից վերադարձավ Հայաստան հատուկ իր հայրենիքում ծառայելու համար։

 

«Հայրենասիրությունը դեռ փորքուց էր ձեւավորվել նրա մեջ, որովհետեւ հայրն էլ Արցախյան ազատամարտի մասնակից է եղել, քեռին նույնպես, բայց զոհվել է։ Հենց քեռու անունն էր կրում։ Շատ էի սիրում նրա նկարները, նույնիսկ հատուկ դասերի էլ չէր հաճախել, բայց շատ գեղեցիկ էր նկարում»։

Տիկին Հարությունյանը ասում է՝ միգուցե ուրիշը նման բան չաներ, Ռուսաստանից չվերադառնար, բայց Արթուրը ոչ ոքի չլսեց, քանի որ որոշել էր՝ հաստատ ուզում է Հայաստանում ծառայել. «Խոսեցի նրա հետ, ասացի՝ Արթուր ջան, ոչ ոք քեզ չի փնտրել, չի կանչել, ինչու ես վերադառնում, ասաց՝ ընկեր Հարությունյան, պետք է անպայման այստեղ ծառայեմ։ Արթուրը Ռուսաստանում հոր հետ էր բնակվում, իսկ քույրն ու մայրն այստեղ էին։ Վերջին անգամ հանդիպեցի նրան արձակուրդի ժամանակ, եկել էր ինձ տեսնելու, շատ գոհ էր ծառայությունից։ Ես միշտ էլ իմացել եմ, որ մեր զինվորները շատ հայրենասեր են, նույնիսկ հիմա էլ, որ բանակից վերադարձած աշակերտներիս հետ զրուցում եմ, նրանք հավաստիացնում են, որ մեծ  գործերի են պատրաստ»։

Արթուր Գեւորգյանը ծնվել է 1997 թվականի  հունիսի 24-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Նա մեկն էր այն հայ զինվորներից, ովքեր պատերազմի առաջին օրերին անհետ կորած էին համարվում եւ ում մարմինները հակառակորդը հայկական կողմին հանձնեց օրեր անց:

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճում