Ինչպե՞ս նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը
ԼԱՅՖPast.am-ը ներկայացնում է այն սննդամթերքների ցանկը, որոնք առավել արդյունավետ են ինչպես արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի կանխարգելման, այնպես էլ արդեն առկա խնդրի դեպքում։
Նուռ

Նուռը մեծ քանակությամբ պոլիֆենոլ, վիտամին C և չհագեցած ճարպային թթուներ է պարունակում, որոնք ազդում են ազոտական օքսիդի արտադրության վրա: Այս նյութը կարգավորում է արյունատար անոթների աշխատանքը, որով կարգավորվում է օրգանիզմում արյան շրջանառությունը, և կանխվում է թրոմբների առաջացումը:
Սխտոր

Սխտորը զարկերակի մաքրման առավել մատչելի և հարմար ձևերից մեկն է։ Սխտորի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը, կարգավորում է սրտի աշխատանքը, որը շատ կարևոր է տարեցների համար։
Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը հակաօքսիդանտների և մոնոհագեցված ճարպերի հարուստ աղբյուր է, որոնք նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը և բարձրացնում են լավ խոլեստերինի մակարդակը։ Կանոնավոր օգտագործումը կօգնի խուսափել արյունատար անոթների սկլերոզից և թրոմբից, որն էլ նվազեցնում է կաթվածի առաջացման ռիսկերը։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



