Աշխարհի 209 ամենաթանկ քաղաքների շարքում Երևանը 195–րդն է. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հինգ աշխարհամասերի 209 քաղաքներում ապրանքների ու ծառայությունների գների համեմատության արդյունքում Mercer խորհրդատվական կազմակերպությունը կազմել է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցանկը:
Ամենաթանկ հաճույքը Անգոլայի մայրաքաղաք Լուանդան է: Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Հոնկոնգը և Տոկիոն:
Տասնյակում տեղ են գտել նաև Ցյուրիխը, Սինգապուրը, Սեուլը, Ժնևը, Շանհայը, Նյու Յորքն ու Բեռնը: Ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցուցակում Մոսկվան 14–րդ տեղում է, Դուբայը՝ 20–րդ, Լոնդոնը՝ 30–րդ, Սանկտ Պետերբուրգը՝ 36–րդ, Ստամբուլը՝ 142–րդ, Կիևը՝ 163–րդ, Բաքուն՝ 182–րդ, Երևանը՝ 195–րդ, Թբիլիսին 204–րդ:
Փառք Աստծո, էս մի բանում առաջինը չենք:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



