ՊՍԺ-ն առաջարկել է Վերատիին 12 միլիոն եվրո, իտալացին ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին մերժել է իր աշխատավարձը տարեկան 12 միլիոն եվրոյի հասցնելու փարիզցիների առաջարկը:
Օրեր առաջ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը մեկնել է Փարիզ, որպեսզի ղեկավարությանը տեղեկացնի ակումբային գրանցումը փոխելու ցանկության մասին: Հանդիպմանը ներկա էին ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին և մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն:
Վերատին խնդրել է թույլ տալ իրեն հեռանալ «Բարսելոնա», սակայն Ալ-Խելաիֆին մերժել է` նրան առաջարկելով աշխատավարձը բարձրացնել մինչև տարեկան 12 միլիոն եվրո:
Եթե Վերատին ընդուներ դա, ապա կդառնար փարիզցիների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, սակայն նա մերժել է այդ առաջարկը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



