Նեյմար. Կցանկանայի Վերատիին տեսնել «Բարսելոնայում»
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հույս ունի, որ ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին կտեղափոխվի կատալոնական թիմ:
«Ես կցանկանայի Վերատիին տեսնել «Բարսելոնայում»: Մարկոն հրաշալի տեխնիկայով բարձրակարգ խաղացող է: Նա ունի բոլոր որակները «Բարսելոնայում» հաջող խաղալու համար: Եթե տրանսֆերը տեղի ունենա, մենք նրան ջերմ կընդունենք թիմում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
«Բարսելոնան» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել Վերատիի համար, ՊՍԺ-ի նախագահը հայտարարել է, որ 24-ամյա ֆուտբոլիստը չի վաճառվում: Վերատին մի քանի անգամ նշել է, որ ցանկանում է փոխել թիմը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



