Բուլղարիայում խաղադաշտ մտած կովն ու շունն ընդհատել են ֆուտբոլային հանդիպումը
ՍՊՈՐՏԲուլղարական «Բոտև»-ի և Լիմասոլի ԱԷԼ-ի միջև ընկերական հանդիպումն ընդհատվել է դաշտ մտած կովի պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլիստներից և անձնակազմից ոչ ոք չի մոտեցել դաշտ ներխուժած կենդանուն: Նրանք սպասել են մինչև կովը կհեռանա խաղադաշտից:
Սակայն կովի հեռանալուց հետո ֆուտբոլիստները կրկին խաղը շարունակելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ դրանից անմիջապես հետո շուն է մտել խաղադաշտ: Շան հեռանալուց հետո միայն մրցավարը թույլ է տվել շարունակել հանդիպումը: ԱԷԼ-ը 1:3 հաշվով առավելության է հասել «Բոտև»-ի նկատմամբ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



