Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքաշինության պետական կոմիտեն հայտարարում է «Տարվա նախագիծ և կառույց-2017» մրցույթ-ցուցահանդես

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն հայտարարում է «Տարվա նախագիծ և կառույց-2017» մրցույթ-ցուցահանդես (http://minurban.am/am/news/736): Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացված քաղաքաշինական համալիրների, բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության կառույցների, ինտերիերների, ճարտարապետական փոքր ձևերի, բարեկարգման և այլ բնույթի նախագծերի հեղինակները կամ հեղինակային խմբերը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, մրցույթի հաղթողներն ընտրվելու են հետևյալ անվանակարգերում.

«Ճարտարապետական կառույց» (բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության իրականացված շենքեր),

«Ճարտարապետական նախագիծ» (բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության շենքերի նախագիծ),

«Լանդշաֆտային ճարտարապետություն/դիզայն» (տարածքի ծավալատարածական կազմակերպման իրականացված նախագիծ),

«Ինտերիերի դիզայն» (բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության շենքերի իրականացված ինտերիեր),

 «Պատմամշակութային հուշարձանի վերականգնում և վերակառուցում» (իրականացված նախագիծ),

«Լավագույն տպագիր հրատարակություն (ֆիլմ) ճարտարապետության բնագավառի վերաբերյալ»։

Մրցույթ-ցուցահանդեսի հաղթողները պարգևատրվելու են`

առաջին կարգի մրցանակ` 600 000 ՀՀ դրամ,

երկրորդ կարգի երկու մրցանակ, յուրաքանչյուրը` 400 000 ՀՀ դրամ,

երրորդ կարգի երեք մրցանակ, յուրաքանչյուրը` 200 000 ՀՀ դրամ գումարով:

Մասնակիցներին հանձնվելու են նաև մասնակցության դիպլոմներ և մրցույթ-ցուցահանդեսի կատալոգներ: Մրցանակների հանձնումը կկատարավի հանդիսավոր պայմաններում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի դահլիճում: Մրցույթին ներկայացված աշխատանքները, արդյունքներից անկախ, ի պահ են հանձնվելու թանգարանին:

Մրցույթին մասնակցելու հայտերի վերջնաժամկետն է` 2017 թվականի սեպտեմբերի 20-ը: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-ը:

Աշխատանքները պետք է ներկայացնել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, մուտքը՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի կողմից, հեռ. +374 10 52-46-30, էլ. հասցե` [email protected]

Քլորից 25 մարդ է թունավորվելՈսկու գինն աճել է 1.27%-ով Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Դիլիջանում այրվել է ավտոմեքենա Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Եղանակը կցրտիՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ինչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ ԲրյուսովիցԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՌուսաստանից Ադրբեջանով ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջ է առաջ մղում Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար