ԱՄՆ «Թինքեր» ավիաբազա մուտք գործելու փորձ կատարած հայ վարորդը ձերբակալվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Օկլահոմա նահանգում բեռնատարի հայ վարորդ է ձերբակալվել, ով փորձել է «Թինքեր» ավիաբազա մուտք գործել մարիխուանայով բեռնված մեքենայով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով KFOR հեռուստակայանը, հատուկ հետաքննության բաժինը հաղորդում է ստացել, որ հունիսի 15-ին ավիաբազայի տարածք բեռնատար է ցանկացել մուտք գործել: Մեքենայի զննության ժամանակ հայտնաբերվել են մարիխուանայի տուփեր: Քննիչների կարծիքով մարիխուանան նախատեսված էր հասցնել Նյու Ջերսի:
Բեռնատարի 59-ամյա վարորդ Աշոտ Գրիգորյանը ձերբակալվել է: Պարզվել է, որ վարորդը փորձաշրջանի մեջ է գտնվել մեկ այլ հանցագործության համար:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



