Արթիկի վթարային շենքի բնակիչների խնդիրը կքննարկվի Կարեն Կարապետյանի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ այս գիշեր Արթիկ քաղաքում բնակելի շենքի քարաթափման դեպքին և հետաքրքրվեց իրավիճակի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ շենքը գտնվում է Արթիկի 8-րդ թաղամասում:
«Տեղի է ունեցել քարաթափում, բնակիչները տարհանվել են, մարզպետը տեղում է եղել: Այժմ բնակիչներն ապրում են այլ տարածքներում: Խնդրում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությանն արագ ուսումնասիրություն կատարել իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Լոքյանը:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ տարհանումից հետո 11 ընտանիք վերադարձել է վթարված շենք, ինչը, նախարարի խոսքով, ճիշտ չէ:
Կարեն Կարապետյանն առաջարկեց կառավարության նիստից հետո հավաքվել իր մոտ ՝ խնդրին լուծում տալու համար:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



