Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի պատվիրակությունը Հաագայում մասնակցում է ՄԱԿ-ի պետական ծառայության ֆորումին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հաագայում (Նիդեռլանդների Թագավորություն) այս օրերին ՄԱԿ-ի պետական ծառայության օրվա շրջանակում անցկացվում է ՄԱԿ-ի պետական ծառայության ֆորում և մրցանակաբաշխություն, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի գլխավորությամբ։ Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Պատվիրակության կազմում են  ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, ՀՀ ԱՆ գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը։  

ՄԱԿ-ի պետական ծառայության ֆորումի այս տարվա թեման է «Ապագան այսօր է. 2030թ. օրակարգն իրականացնելու համար պետական ծառայության նորարարությունների արագացում»:

Ֆորումի նպատակը պետական ծառայության նորարարությունների վերաբերյալ գիտելիքների փոխանակումն է, կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացների արագացմանն ուղղված նորարարությունների ներդրման համար հնարավո­րությունների ստեղծումը, առկա ձեռքբերումների ու քաղված դասերի քննարկումը։ Միջոցառմանը մասնակցում է շուրջ 500 պատվիրակ, որոնց թվում են ՄԱԿ-ի և այլ կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, քաղաքապետեր, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, ակադեմիական, մասնավոր ոլորտների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հունիսի 22-ին ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Առողջապահական ծառայությունների տրամադրման գերազանց որակ» թեմատիկ նիստի աշխատանքներին, որի ընթացքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը ներկայացրել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման գործում միջազգային ճանաչման արժանացած Հայաստանի ձեռքբերումը: 

Բանախոսը ներկայացրել է մեր երկրում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման վավերացման գործընթացը, խոսել վերջին 15 տարում առողջապահական համակարգի կողմից կատարված այն բոլոր հաջորդական քայլերի ու համակարգված գործողությունների մասին, որոնց արդյունքում ՄԻԱՎ վարակով կանայք այսօր հնարավորություն են ստացել ունենալու առողջ երեխաներ: Նա հավաստիացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կշարունակվեն հետևողական ջանքերը մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի  կարգավիճակը պահպանելու համար` Հայաստանի այդ ձեռքբերումը որակելով որպես  ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելուն ուղղված կարևոր քայլ:

Մասնակիցներին ներկայացվել է նաև Հայաստանի ձեռքբերման մասին պատմող տեսահոլովակ:  

Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն են Նիդեռլանդների Թագավորությունը և ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով դեպարտամենտը»:

 

 

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»