Իգդիր տանող ճանապարհի մուտքի մոտ փակցված հայատառ գրությունները ոչնչացվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա քաղաքում պոկել են մեկ ամիս առաջ քաղաքի մուտքի մոտ փակցված հայերեն գրությունը:
Ինչպես հայտնում է CNNturk-ը, Թուզլուջայի քաղաքապետարանի կողմից ամրացված գրության հայատառ օրինակը ոչնչացվել է:
Հիշեցնենք, որ քաղաք տանող մուտքի մոտ Թուզլուջայի քաղաքապետի նախաձեռնությամբ փակցվել էր գրություն չորս լեզվով, այդ թվում՝ հայերենով, որի վրա գրված էր «Բարի գալուստ» և «Ցտեսություն»:
Այդ փաստը հարուցել էր Իգդիրի ադրբեջանական կազմակերպությունների դժգոհությունը:
Բացառված չէ, որ դա հենց նրանց ձեռքի գործն է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



