Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խուրգադա- Երեւան- Խուրգադա ուղիղ չվերթն ընդլայնոմ է առեւտրի հեռանկարները (ֆոտո)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եգիպտոսի ու Հայաստանի միջեւ ուղիղ կանոնավոր չվերթի բացումը կօգնի ավելացնել երկրների միջեւ առեւեւտուրը ու խորացնել առանց այդ էլ հրաշալի երկկողմանի հարաբերությունները։ Չվերթի բացման կապակցությամբ տոնական միջոցառման ժամանակ այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ ու լիազոր դեսպան Տարեկ Մաաթին

«Մենք նշում ենք Եգիպտոսի ու Հայաստանի միջեւ առաջին կանոնավոր չվերթի բացումը։ Եվ մեր տեսակետից շատ կարեւոր իրադարձություն է, մանավանդ երկու բարեկամական երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի ֆոնին։ Այդ չվերթը շատ բան է նշանակում՝ թե զբոսաշրջության խրախուսման տեսակետից, թե երկու երկրների քաղաքացիների շփման։ Մենք շնորհակալ ենք Եգիպտոսի հայկական համայնքին՝ այդ գործում նրանց զգալի ավանդի համար։ Ես պետք է հավելեմ, որ դա միայն սկիզբն է։ Մենք հույս ունենք, որ շուտով կսահմանվի նաեւ Կահիրե- Երեւան ուղիղ չվերթ»,- շեշտեց դեսպանը։

«Անրիվա Տուր» զբոսաշրջային գործակալության տնօրեն Հռիփսիմե Ստամբոլյանի խոսքով, Խուրգադա– Երեւան- Խուրգադա ուղիղ չվերթը բավականին հասանելի է գնի տեսակետից։ «Հայ զբոսաշրջիկն այլեւս ստիպված չի լինի Թբիլիսի մեկնել Եգիպտոս ուղեւորվելու համար։ Իհարկե դա կհանգեցնի զբոսաշրջության աճին, քանի որ Եգիպտոսը ընտանեկան հանգստի համար շատ լավ վայր է»,- հավելել է նա։

Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանն էլ իր հերթին նկատել է «Խորհրդանշական է, որ Հայաստանի ու Եգիպտոսի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակում արդեն շաբաթական երկու անգամ իրականացվելու են երկու երկրների միջեւ ուղիղ չվերթներ։ Երկու երկրների հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն։ Այդ չվերթների շնորհիվ մեր ժողովուրդները ավելի շատ կշփվեն, կիրականացնեն փոխադարձ այցելություններ ու կզարգացնեն զբոսաշրջությունը»

Խոսելով Երեւան- Կահիրե ուղիղ չվերթի բացման հնարավորության մասին, փոխնախարարը նշել է, որ քաղաքականից բացի այստեղ կա նաեւ տնտեսական բաղադրիչ ու պետք է հասկանալ, որ չվերթի բացումը պետք է շահավետ լինի թե Հայաստանի, թե Եգիպտոսի համար ։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել եգիպտական «Air Cairo» ավիաընկերության օդանավը, որը առաջին կանոնավոր չվերթն է կատարել Խուրգադայից։ Չվերթի առաջին ուղեւորների թվում են եղել եգիպտական Կահիրեի հայկական համայնքի մշակութային ու քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ ու այլ հյուրեր, որոնց երեւանյան օդանավակայանում դիմավորել են աղուհացով ։ Եգիպտական ավիաընկերությունը ստացել է թույլատվություն իրականացնել չվերթներ Խուրգադա- Երեւան- Խուրգադա ու Շարմ էլ Շեյխ- Երեւան- Շարմ էլ Շեյխ երթուղիներով։ Խուրգադա- Երեւան- Խուրգադա ուղղղությամբ չվերթները իրականացվելու են յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ էլ Շեյխ- Երեւան- Շարմ- էլ- Շեյխ չվերթները՝ յուրաքանչյուր հինգշաբթի։

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»