Ուկրաինացիներն ավելի շուտ կմասնակցեն «գեյ շքերթ», քան կողմ հանդես կգան ԵՏՄ-ին անդամակցելու գաղափարին. նախագահի խորհրդական
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Օլեգ Մեդվեդևը հայտարարել է, որ ուկրաինացիներն ավելի շուտ կմասնակցեն սեռական փոքրամասնություններին աջակցող ցույցերի, քան կողմ հանդես կգան Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գաղափարին:
Ինչպես գրում է fromua.news-ը, ըստ վերջին սոցիալական հարցումների՝ ԵԱՏՄ-ի անդամակցությանը Ուկրաինայում կողմ են բնակիչների միայն 7,8 տոկոսը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի է ունեցել «գեյ շքերթ», որը ստացել է Kyiv Pride անվանումը:
«Ստացվում է Ուկրաինայում «գեյ շքերթ»-ի կգնա ավելի շատ մարդ, քան ԵԱՏՄ անդամակցությանը կողմ արտահայտվող ուկրաինացիների քանակն է», - գրել է Մեդվեդևը ֆեյսբուքի իր էջում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



