Շատ մարդկանց մոտ առավոտը սկսվում է մեկ բաժակ սուրճով, սակայն, ցավոք, թարմացնող ըմպելիքը պետք է օգտագործել օրվա սահմանված ժամին։
Ավստրալիացի դիետոլոգ Լինդի Կոենը պատմել է, որքան պետք է սուրճ խմել, որպեսզի այն չազդի մարդու աշխատունակության վրա։
Ըստ վերջինիս, առավոտյան սուրճ խմելը չի համապատասխանում այն մարդկանց, ովքեր ցանկանում են առավոտյան աշխույժ լինել՝ որքան բարձր է կորտիզոլի մակարդակը, այնքան այն քիչ կթարմացնի մարդուն։
Դիետոլոգը նշում է, որ իդեալական ժամը սուրճ խմելուու համար 10։00-12։00 ընկած ժամանակահատվածն է, երբ մարդու կորտիզոլի մակարդակը նվազում է։
Վերջին բաժակ սուրճը, ըստ Կոենի, պետք է լինի ժամը 14։00, իսկ օրվա երկրորդ կեսից հետո թարմացնող ըմպելիքը կարելի է փոխարինել խոտերով թեյի։
«Յուրաքանչյուր ոք տարբեր կերպ է կախված սուրճից։ Խորհուրդ եմ տալիս կոֆեին չօգտագործել քնից 6 ժամ առաջ, որպես ապահովել հարմարավետ հանգիստ»,-նշել է դիետոլոգը։




