Հունական ընկույզն՝ ընդդեմ ինֆարկտի և կաթվածի
ԼԱՅՖՀայտնի բժիշկներն ու դիետոլոգները եկել են այն եզրահանգման, որ հունական ընկույզը, շնորհիվ իր մեջ պարունակող հակաօքսիդանտների, դարձել է ամենաօգտակարը սրտի ու արյան անոթների առողջության համար։ Պարզվում է` ոչ մի այլ ընկույզ չի պարունակում այդքան շատ օգտակար նյութեր, որքան հունական ընկույզը, տեղեկացնում է Past.am-ը:

Գիտնականները փորձարկում են կատարել, որին մասնակցել են ավել ճարպեր ունեցող և գիրությամբ տառապող 15 մարդ: Գիտնականներն այս կամավորներին բաժանել են երկու խմբի. նրանցից առաջին խմբին տվել են ճարպոտ սնունդ և հունական ընկույզով պատրաստված ըմպելիք, իսկ երկրորդ խմբին միայն ճարպոտ սնունդ:
Գիտնականները մինչ սննդի ընդունումը և դրանից հետո չափել են մասնակիցների արյան մեջ ճարպերի և ինսուլինի մակարդակը, իսկ ուլտրաձայնային հետազոտության միջոցով ստուգել են, թե ինչպես է արյունն անցնում զարկերակներով:

Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ սննդակարգում հաճախակի հունական ընկույզ ներառելու դեպքում զարկերակների խցանման գործընթացը կանգ է առնում և կանխվում է գլխուղեղի կաթվածն ու ինֆարկտը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



