Առաջիկա 30 տարում մարդկությունը պետք է սկսի գաղթել Երկրից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը կարծում Է, որ առաջիկա 30 տարում մարդկությունը պետք Է սկսի գաղթել Երկրից: Գիտնականի կարծիքով՝ 30 տարի ժամկետը բավական Է Լուսնի վրա, և 50 տարին՝ Մարսի վրա բազա ստեղծելու համար:
Հոքինգն առաջարկում Է այդ երկնային մարմիններ ուղարկել բույսերի, կենդանիների և սնկերի նմուշներ: «Երկիրը չափազանց փոքր Է դառնում մեզ համար, մեր ֆիզիկական պաշարներն սպառվում են տագնապալի տեմպերով»,– հայտարարել Է ֆիզիկոսը: Գիտնականի կարծիքով՝ Երկրի վրա աղետը, որը կարող Է տեղի ունենալ աստղակերպի անկման, գերբնակեցման կամ գլոբալ տաքացման պատճառով, երբևիցե անխուսափելիորեն վրա կհասնի:
Հեռավոր տիեզերքի նվաճումը ֆիզիկոսը համեմատում Է Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործման հետ: Նրա կարծիքով՝ դա զարգացման բնական ուղի Է մարդկության համար:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



