31-ամյա Հարությունը խոստովանել է, որ ինքն է կատարել գողությունը թիվ 47 երթուղու ավտոբուսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 18-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին էր ներկայացել 1946 թ. ծնված Ջուլիետա Ա.-ն եւ հայտնել, որ թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 25.000 դրամ, էլեկտրոնային կրիչ, բանկային եւ խանութների զեղչի քարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 31-ամյա Հարություն Ն.-ն, որը Ազատության պողոտայի թիվ 23 հասցեի մոտից բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



