«Գալակտիկական դարպասները»՝ ճարպից, օճառից եւ ներկերից, ապշեցրել Է Համացանցի օգտատերերին
ԼԱՅՖՆկարիչներ Թոմաս Բլենչարդը եւ Oilhack-ը Համացանցի օգտատերերին ցուցադրել են «Գալակտիկական դարպասներ» կարճամետրաժ ֆիլմը: Տեսահոլովակը հրապարակվել Է Vimeo-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսագրության մեջ, որը մեկ օրում ավելի քան 23 հազար դիտում Է հավաքել, նկարիչները ցուցադրել են ճարպի, օճառի եւ ներկերի փոխներգործությունը՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Velvet Coffee-ի երաժշտության ներքո: Բլենչարդի խոսքով՝ ֆիլմի ստեղծման համար նկարիչներին պահանջվել Է շուրջ չորս ամիս, եւ տեսահոլովակի վերջանական տարբերակ Է մտել նկարահանված նյութի ընդամենը երկու տոկոսը:
Դատելով ըստ տեսանյութի մեկնաբանությունների՝ Vimeo-ի օգտատերերին տպավորել Է «Գալակտիկական դարպասները»: «Պարզապես շունչս կտրվում Էր: Ընունեցեք հարգանքներս, տղաներ»,- նշել Է նրանցից մեկը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



