Մանգոն օգնում է նիհարելուն
ԼԱՅՖPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ամերիկացի գիտնականների հետազոտությունները.
Ամերիկացի գիտնականների խոսքերով՝ մանգոն օգնում է արագ ազատվել ավելորդ քաշից: Ինչպես հայտնի է, մանգոն օգտագործվում է նիհարելու համար: Նույնիսկ օգտակար է համարվում մանգոյի կաշին, որտեղ պարունակվում են ճարպային բջիջների ձևավորումն արգելակող միջոցներ:

Գիտնականների վերջին շրջանում կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մանգոն նպաստում է ավելորդ քաշի իջեցմանը, ինչպես նաև կարգավորում է խոլեստերինի մակարդակը:
Դրանից բացի, մանգոյի մեջ պարունակվող բաղադրիչները կարգավորում են օրգանիզմի մեթաբոլիկ պրոցեսները:

Մասնագետները պնդում են, որ 10 շաբաթվա ընթացքում մանգոյի օգտագործմամբ կարելի է 10 կիլոգրակ քաշ կորցնել: Փորձարկման մասնակիցների մոտ նկատվել է արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակի իջեցում:
Մասնագետները հետագայում պատրաստվում են մշակել դեղամիջոց, որն արագորեն ազատել ավելորդ քաշից: Մրգային դիետաները քաշն իջեցնելու համար ամենաարդյունավետն են:



