Լոռու մարզում 53-ամյա հայրը պատշգամբում հայտնաբերել է կախված տղային, ում կարողացել է փրկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ անգիտակից վիճակում շտապ բուժօգնության հերթպահ խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ քաղաքացին Աքորի գյուղի բնակիչ՝ 34-ամյա Տ. Պ.-ն է, ով նախորդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում, ինքնասպանություն գործելու նպատակով վարդակի երկարացման մետաղալարով պատշգամբի պատուհանի փայտյա շրջանակից փորձել է կախվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Պ.-ի ինքնասպանությունը կանխվել է նրա հոր՝ 53-ամյա Ա. Պ.-ի կողմից։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



