Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անդրիաս Ղուկասյանը հեգնանքով է նայում, թե ինչպիսի սպիտակ թելով է շուլալված իր դեմ հարուցված քրեական գործը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը:

– Պարոն Մեջլումյան, ի՞նչ ընթացքի մեջ է Անդրիաս Ղուկասյանի գործը:

– Անդրիաս Ղուկասյանի գործով արդեն ավարտ են հայտարարել: Այսինքն` ընդհանուր գործից առանձնացրել են: Եվ աշխատանքները միայն իր մասով են տարվում, որպեսզի ուղարկեն դատարան:

Իսկ ինչ վերաբերում է կալանավորմանը, ապա արդեն հինգերորդ անգամ են այն երկարացնում: Այդ առթիվ մենք բողոքարկել ենք, և նիստը տեղի ունեցավ վերաքննիչ քրեական դատարանում: Բոլոր կողմերն էլ ըստ էության իրենց ասելիքն ասացին, բայց դատարանը հետաձգեց նիստը և նոր նիստ նշանակեց չորեքշաբթի` այսօր:

– Իսկ եթե մերժի ձեր բողոքարկումը, այդ դեպքում ի՞նչ եք մտադիր անելու:

– Բողոքարկելու ենք վճռաբեկ դատարան:

– Անդրիաս Ղուկասյանի գործով նաև դիմել եք Մարդու իրավունքների երոպական դատարան: Այնտեղի՞ց ինչ նորություն կա: Ինչպե՞ս է գործի ընթացքը:

– Եվրոպական դատարան մենք դիմել ենք Անդրիաս Ղուկասյանի կալանքի գործով: Այս գործը քննելու հարցում առաջնահերթություն է տրվել դատարանի կողմից:

– Ի՞նչ հույսեր ունեք: Ե՛վ Հայաստանի դատարաններից, և՛ եվրոպական դատարանից:

– Հուսով ենք, որ եվրոպական դատարանում կարձանագրվեն խախտումները, որոնց առկայությամբ կայացվեց Անդրիասին կալանավորելու որոշումը:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի դատարաններին, ապա մի բան ակնհայտ է, որ իրականացվում է քաղաքական հետապնդում: Իսկ թե մեր դատարանները որքանով են անկախ, ամենքս գիտենք: Հատկապես` քաղաքական գործերի պարագայում:

– Այսինքն` այս ամենի մեջ դուք տեսնում եք միմիայն քաղաքական հետապնդում:

– Միանշանակ:

– Իսկ ո՞րն էր նպատակը, որ նրա գործն առանձնացրեցին ընդհանուր գործից:

– Առանձնացրեցին հենց այդ նպատակով, որպեսզի նրա վերաբերյալ իրականացնեն քաղաքական հետապնդում:

– Իսկ ինչպե՞ս է իրեն զգում Անդրիաս Ղուկասյանը: Հոգեպես պի՞նդ է, ամո՞ւր է, թե կոտրվել է:

– Հոգեպես ամուր է և իրեն լավ է զգում: Իր դեմ հարուցված քրեական գործը տվել ենք իրեն, և նա ուսումնասիրում է: Ու ծիծաղում է, թե ինչի մեջ են իրեն մեղադրում: Նաև ծիծաղում է, թե ինչպիսի սպիտակ թելով է շուլալված այն: Այսինքն` ակնհայտ սարքովի, չհիմնավորված մեղադրանք է առաջադրված նրա դեմ: Եվ մեզ համար անգամ հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարելի է նման գործն ուղարկել դատարան:

– Իսկ ինչո՞վ է զբաղվում Անդրիասը կալանավայրում:

– Ինչպես ասացի` գործի նյութերն է ուսումանասիրում:

– Ասում են, որ մշակում է Հայաստանը ներկա ճգնաժամից հանելու ծրագիրը: Այդպե՞ս է:

– Միանշանակ չեմ կարող ասել: Բայց, համենյան դեպս, գիտենք, որ դեռ ընտրություններից առաջ արդեն նման ծրագրերի վրա աշխատում էր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպք