Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչապետը մասնակցել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի մրցանակաբաշխությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքների ամփոփման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի օլիմպիադային մասնակցել է ավելի քան 850 երիտասարդ աշխարհի տարբեր երկրներից: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, գլխավոÖ € հովանավորը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ այն կարևոր հարթակ է միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ տաղանդավոր մասնագետներին բացահայտելու, նրանց ձեռքբերումները գնահատելու և դրանով իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժը լիարժեք իրացնելու համար:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և պատահական չէ, որ այն ՀՀ կառավարության ծրագրի գերակա ուղղություններից է: Վարչապետի խոսքով՝ ոլորտում արձանագրվող աճն ու առաջընթացը ոգևորիչ են և միևնույն ժամանակ պարտավորեցնող, որ կառավարությունը հետևողականորեն շարունակի ՏՏ բնագավառի զարգացմանն ուղղված քաղաքականությունը: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ տեխնոլոգիաները և գիտելիքը մեր երկրի զարգացման հենքն են, և ՀՀ կառավարությունն ամեն կերպ սատարելու է ՏՏ ոլորտում որակյալ կադրերի բացահայտմանն ու խ րախուսմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ Հայաստանը խոստումնալից ապագա ունի այս բնագավառում, քանի որ հարուստ է նման բարձրակարգ ու որակյալ երիտասարդ կադրերով:

Վարչապետը շնորհավորել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի բոլոր մասնակիցներին, մաղթել էլ ավելի մեծ առաջընթաց, նորանոր հաջողություններ և շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին, կազմակերպիչներին ու հովանավորներին օլիմպիադայի գաղափարը կյանքի կոչելու համար:

Այնուհետև կառավարության ղեկավարը հատուկ մրցանակ է հանձնել «Լավագույն արդյունք Հայաստանից» անվանակարգում հաղթող ճանաչված Գրիգոր Հովսեփյանին: Իր հերթին «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին պարգևատրել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի հոբելյանական հուշամեդալով:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադային կարող են մասնակցել մինչև 30 տարեկան ուսանողներ և ճարտարագետներ Հայաստանից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից: Օլիմպիադայի նպատակն է խթանել միկրոէլեկտրոնիկայի զարգացումը Հայաստանում և մյուս մասնակից երկրներում, բացահայտել և խրախուսել երիտասարդ տաղանդավոր կադրերին, մեծացնել միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը երիտասարդ մասնագետների շրջանում, բարելավել այս բնավագառի կրթական ծրագրերը և ձևավորել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում երիտասարդ մասնագետների համայնք:

 

ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Հայտնի դերասանը մահացել է անհասկանալի հանգամանքներումԳեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ Կարապետյան42-ամյա տղամարդը հյուրանոցային համարում uպանել է իր ծանոթինՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան