Ամերիկյան երկու գերձայնային ռմբակոծիչներ են անցել Կորեական թերակղզու վրայով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկու ամերիկյան գերձայնային ռմբակոծիչներ են անցել Կորեական թերակղզու վրայով՝ Հյուսիսային Կորեային ԱՄՆ-ի ուժը ցուցադրելու համար, հայտում է AP-ն՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին։
Նշվում է, որ ԱՄՆ-ն հաճախ է հզոր ռազմական օդանավեր ուղարկում թերակղզու վրայով պտտվելու՝ ԿԺԴՀ-ի կողմից թշնամանքի դրսեւորման պահերին։ Այս տարի B-1B ռմբակոծիչները մի քանի անգամ թռչել են թերակղզու վրայով՝ ՓՀենյանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումներից հետո։
Այս անգամ ռմբակոծիչներն ուղարկվել են ամերիկացի ուսանող Օտտո Ուորմբիերի մահից հետո։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Օտտոն ազատ է արձակվել Հյուսիսային Կորեայից ու տեղափոխվել հայրենիք կոմայի վիճակում։ Փհենյանի վարկածով, Ուորմբիրը բոտուլիզմով է հիվանդացել բանտում, քնաբեր է ընդունել ու կոմայի մեջ ընկել ։ Դա մոտ մեկ տարի առաջ է տեղի ունեցել։ Անցած շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ հաջողվել է պայմանավորվել երիտասարդի ազատ արձակման մասին, որին 15 տարվա ուղղիչ աշխատանքների էին դատապարտել։ ԿԺԴՀ-ի իշխանությունները նրան մեղադրել էին «հակապետական գործողությունների» մեջ, քանի որ երիտասարդը պատռել էր քարոզչական պաստառը։



