Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայ կինոյի անմխիթար վիճակը հաշվի առնելով` «Ոսկե ծիրանի» անցկացումն աբսուրդ է». ռեժիսոր Արմեն Գասպարյան

ԼԱՅՖ

NEWS.am STYLE-ը վերջերս զրուցել էր կինոռեժիսոր, կինոդրամատուրգ, գրող եւ պրոդյուսեր Արմեն Գասպարյանի հետ, որը մեզ պատմել էր «Բանալիներ» հայ-ֆրանսիական նախագծի մասին: Այն Կաննում ներկայացվել է Film du marche մարքեթին: Տաղանդավոր ռեժիսորի՝ Հայաստան վերադառնալուն պես NEWS.am STYLE-ը նրա հետ կապ հաստատեց եւ զրուցեց Կաննի փառատոնից ստացած տպավորությունների, Հոլիվուդում նշված նախագծի իրականացման եւ սպասվող «Ոսկե ծիրանի» մասին:

Դուք վերջերս Կաննի փառատոնում Ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմի նախագիծ ներկայացրիք: Ո՞ւմ աջակցությամբ է իրականացվել Ձեր ուղեւորությունը եւ փառատոնին մասնակցությունը:

Ես Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին «Բանալիներ» գեղարվեստական ֆիլմի նախագիծը ներկայացրել եմ ֆրանսիացի պրոդյուսերների աջակցությամբ, քանի որ Երեւանում այս թեման այնքան էլ արդիական չէ: Ինձ ասել էին ինչ-որ մրցույթի մասին, որը հայտարարել է Մշակույթի նախարարությունը: Այն տեղադրվել էր ինչ-որ կայքում, բայց ես չեմ հետեւում այս գերատեսչության գործունեությանը: Իմ նախագծում առաջարկվող հանգամանքներն այլ են:

Ի՞նչ ապագա ունի Ձեր նախագիծը: Այն կյանքի կկոչվի՞:

Նախագիծը կիրականացվի Հոլիվուդում` Hollywood FishCorb կինոընկերության բազայով ֆրանսիական Magnolia Films կինոընկերության հետ համատեղ, ինչպես նաեւ Իտալիայի, Ավստրիայի, Թուրքիայի, Ղազախստանի մասնակցությամբ: Ո՞վ կմասնակցի նախագծի ֆինանսավորմանը: Նախագծի ֆինանսավորման ցանկություն է հայտնել, որքան էլ տարօրինակ է, նույնիսկ Հայաստանը: Այս կապակցությամբ պայմանավորվածություն կա, որը ձեռք է բերվել Կաննի փառատոնի ժամանակ հայկական պատվիրակության հետ բանակցություններում: Սակայն հիմնական ֆինանսավորումը կկատարվի Ֆրանսիայից:

«Ոսկե ծիրանի» նախաշեմին ցանկալի կլիներ իմանալ` Ձեր ներկայությամբ կուրախացնե՞ք:

Ես չեմ մասնակցում նման կարգի միջոցառումներին: Ինձ համար կինոփառատոնն աշխատանք է: Երեւանի ռեստորանների մուտքն ամբողջ տարվա ընթացքում բաց է, ուստի իմ առջեւ նման նպատակ չկա` բարձր արվեստի մասին քննարկել բարձրաձայն, անճաշակ երաժշտության ներքո:

Կարելի՞ է ասել, որ տարեցտարի «Ոսկե ծիրան» փառատոնը պակաս արդիական է դառնում կամ գուցե` ոչ մեկին պետք չեկող:

Հաշվի առնելով հայկական կինոյի անմխիթար վիճակը` կինոփառատոնի անցկացումը, որի բյուջեն գերազանցում է ամբողջ ճյուղի բյուջեն, անհեթեթություն է: Նման բան աշխարհում ոչ մի տեղ չես տեսնի: Կաննի կինոփառատոնը ֆրանսիական կինոյի բյուջեի 10 տոկոսն է կազմում: Իմ կարծիքով` Բեռլինի կինոփառատոնը գերմանական կինոյի 7 տոկոսը: Ես դեռ չեմ խոսում Հայաստանի սոցիալական խնդիրների մասին: Եթե այս միջոցառման անցկացումը թեկուզ ինչ-որ բանով նպաստեր հայկական կինոյի զարգացմանը, ապա դրա հետ հնարավոր կլիներ հաշտվել, իսկ այսպես` էկրանն ամեն ինչ վճռում է:

 

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը