Իտալացին կնոջը մոռացել է լցակայանում և նրա անհետացման համար ոստիկանություն դիմել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի Թուրին քաղաքի բնակիչը արցունքն աչքերին ոստիկանություն է դիմել` ենթադրելով, որ իր կինը ճանապարհին ընկել է մոտոցիկլետից:
Ինչպես նշում է Euromag-ը, ամուսինն իր հետ մոտոցիկլետով երթևեկող կնոջ բացակայությունը նկատելով՝ դիմել է ոստիկանության օգնությանը: Կնոջ հեռախոսը մնացել էր մոտոցիկլետին ամրացված պայուսակում:
Մինչ ոստիկանությունը պարզում էր միջադեպի հանգամանքները, իտալուհին ինքն է զանգահարել ամուսնուն: Ինչպես պարզվել է, ամուսինն իրեն մոռացել է լցակայանում: Այնտեղ թողնելով կնոջն ու հեռանալով` իտալացին նրա մասին հիշել է միայն 40 կմ տարածություն անցնելուց հետո:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



