ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ռումինիայի ԱԳՆ պաշտոնյան քննարկել են միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Գլոբալ հարցերի պետքարտուղար Կարմեն Լիլիանա Բուռլակուի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել մշակութային ու կրթական բնագավառներում առկա համագործակցության կապակցությամբ, անդրադարձել վերջին շրջանում հաճախակի դարձած երկկողմ շփումներին: Փոխնախարարները պայմանավորվել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցերի իրականացմանը, քաղաքական երկխոսության խորացմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը միտված քայերի ձեռնարկման մասին:
Երկուստեք կարևորվել է նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը, և այս համատեքստում, հաջորդ տարի Բուխարեստում կայանալիք հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի նիստին ընդառաջ նախապատրաստական աշխատանքների իրականցումը:



