Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի պաշտպանության նախարար Սիլվի Գուլարը հրաժարական է տվել Եվրախորհրդարանում ֆրանսիական կենտրոնամետների MoDem խմբակցության օգնականների ֆիկտիվ աշխատատեղերի հետ կապված սկանդալի կապակցությամբ։ Գուլարը այդ կուսակցությունից ընտրված եվրախորհրդարանական է, հայտնում է RFI.-ն։
Նախարարը բացատրել է, որ ինքը հեռանում է, որպեսզի MoDem-ի հանդեպ նախնական հետաքննության ժամանակ՝ նախարարական բարձր պաշտոնում իր գտնվելը չխանգարի քննիչներին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է հրաժարականը։ Նոր կառավարության կազմը կհայտարարվի հունիսի 21-ին։
Ավելի վաղ դատախազությունը սկսել էր նախնական հետաքննություն՝ MoDem-ի խորհրդարանականների համար ֆիկտիվ աշխատատեղերի մասին։ Կուսակցությանը կասկածում են այն բանի մեջ, որ նա ֆիկտիվ աշխատողներ է պահել, սեփական ծախսերը ԵԽ բյուջեի հաշվին վճարելով։



