Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովն իրական պայքարի մեխանիզմներ չի ստեղծում. Իոաննիսյանը չի մասնակցի ՀԿ-ների մրցույթին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովը օրեր առաջ հաստատեց «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին» օրինագիծն: Ըստ այդմ՝ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն նաև հասարակական կազմակերպությունները: Արդարադատության նախարարությունն էլ արդեն իսկ հանձնաժողովում ընդգրկվելու ՀԿ-ների մրցույթ է հայտարարել:

Սակայն Tert.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, թե իրենք մտադիր չեն մասնակցել այս մրցույթին: Նա պատճառաբանեց, որ իրենց ՀԿ-ն չի համարում, որ այս հանձնաժողովը կարող է արդյունքի հասնել: Նա մատնացույց արեց, որ անգամ օրենքի ընդունումից հետո բացեր կան բարձրաստիճան անձանց հայտարարագրերի ներկայացման ու իրավական համակարգի հետ:

«Խնդիրն այն է, որ պաշտոնյաների կողմից ներկայացվող հայտարարագրերը բավականին ծուղակներով են լի՝ պաշտոնյաներին հնարավորություն են տալիս իրենց ունեցվածքը գրանցել այլ անձանց վրա, օրինակ՝ զոքանչի, հարևանի և այլն: Սա հնարավորություն է տալիս իրականում ցույց չտալ իրական գույքը, ինչը բազմաթիվ այլ երկրներում արդեն լուծված խնդիր է: Այս հանձնաժողովն ունենալու է բացառապես վարչական վարույթների  լիազորությունները, սակայն այն դեպքում, երբ կա արդեն հանցակազմ գործում, պետք է գործերը փոխանցի իրավապահների, իսկ ՀՀ-ում չկա անկախ իրավապահ մարմին»,- ասաց նա:

Իոաննիսյանի գնահատմամբ՝ այս հանձնաժողովը կոռուպցիայի դեմ պայքարում իրական միջոցներ չի ստեղծում: Նրա կարծիքով՝ միայն հնարավոր է կանխարգելել ավելի փոքր պաշտոնյաների ապօրինի հարստացումը.

«Մանր-մունր չինովնիկների ապօրինի հարստացումը կարող է բացահայտվի, բայց նրանց կոռուպցիան այս երկրի հիմնական խնդիր չէ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կոռուպցիայի կանխարգելման իրական մեխանիզմներ չենք տեսնում»,- շարունակեց Իոաննիսյանը:

Հարցին՝ չէ՞ որ ՀԿ-ների համար հնարավորություն է ստեղծվել մասնակից լինելու գործընթացին, ճի՞շտ է արդյոք այդ դեպքում հրաժարվելը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգողը պատասխանեց. «Աջակցման մասով ասեմ, որ մենք հրապարակել ենք մեր կարծիքը նախագծի հետ կապված, բերել ենք Ուկրաինայի օրինակը, թե ինչպես կարող է լուծվել մեր կողմից առաջ քաշված խնդիրը: Մենք լուծման ճանապարհներ էլ ասել ենք, սակայն խնդիրը լուծված չէ: Մենք համարում ենք, որ այս հանձնաժողովը չի կարող բացահայտել ու կանխարգելել բարձրաստիճան անձանց կոռուպցիան: Ես համաձայն չեմ, որ ՀԿ-ները բոյկոտում են ցանկացած նման նախաձեռնություն: Հիշեցնեմ, որ մենք մասնակցել ենք «4+4+4»-ին,  Ոստիկանություն, Արդարադատության նախարարություն դիտորդական խմբերին և այլն»:

 

3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումը Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան Ո՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Լարված իրավիճակ՝ Բաղրամյան մետրոյի մոտ. ի՞նչ է կատարվում (18+) Այս անունները երեխաների կյանքում «սև բիծ» են թողնումԵրևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներLe Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում Հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԹրամփի վարչակազմը պատրաստվում է նոյեմբերին ընտրություններում հավանական պարտությանը. WP Եկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանՀայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ալիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան. Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է 23-ամյա կինը կտրել է սիրեկանի մատըԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Հորոսկոպի այս նշանները ամռանը մեծ հաջողություն կգտնենՄակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Պետք է մեծ խիզախություն այսպիսի խաղաղություն ունենալու համար․ այսօր Եվրոպան նույնպես պետք է ձեզ ձեռք մեկնի․ Մակրոնը՝ ՓաշինյանինԵրևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվելԵրբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ ՓաշինյանՌուսական «Ковер» հրթիռը կպահպանի Սու-57 կործանիչների «անտեսանելիությունը» Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանԲահրեյնը պաշտպանական բարձր պատրաստվածության մակարդակ է հայտարարելԱրաբական Միացյալ Էմիրությունների ծովային շրջափակումը սկսվել է. Pars TodayԲրազիլիայում միաշարժիչ օդանավը բախվել է բնակելի շենքի. զոհվել է երկու մարդՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ) Լայպցիգի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդԹուրքիայում ձյուն է տեղացել«Չելսիի» նորեկ Ջեսի Դերին խաղադաշտից միանգամից տեղափոխվել է հիվանդանոց 71-ամյա Դոնատելլա Վերսաչեն երեկույթին ներկայացել է համարձակ մինի զգեստով 19-ամյա երիտասարդը, ում մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել, Երևանում «Mercedes CLS»-ով գերազանցել է արագությունն ու տեսանկարահանել է իր արարքը․ նա դարձել է խոշոր ավտովթшրի մասնակիցԻրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա․ Թրամփ