Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ծրագրերը համակարգող աշխատանքային խումբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարությունից, աշխատանքային խումբը պետք է վեցամսյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնի բարձրագույն կրթության համակարգի զարգացման հայեցակարգ:
Աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Խմբում ընդգրվել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և այլք:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



