Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ ԿԳ նախարարը հանդիպել է Արարատի մարզի դպրոցների տնօրենների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հունիսի 20-ին այցելել է Արարատի մարզ, որտեղ հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: Վերջինս անդրադարձել է դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման, համապատասխան մասնագետների վերապատրաստման, շախմատի խմբակների գործունեության և այլ հարցերի: Նշվել է, որ «Շախմատ» առարկայի դասավանդումը դպրոցներում եզակի նորամուծություն է, որը միջազգային ճանաչում է բերել ծրագրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, այնուհետև ներկայացվել են մարզի դպրոցների թվաքանակի, ուսումնական ծրագրերի, կառավարման խորհուրդների վերաբերյալ մարզի խնդիրները և առաջարկվել համապատասխան լուծումներ: Նախարար Լևոն Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է կրթության ոլորտի բարեփոխումներին` ընդգծելով, որ հանրակրթությունը պետք է կարողանա դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին: Այս համատեքստում նախարարն ընդգծել է կրթության երեք կարևոր բաղադրիչների` գիտելիքի, հմտության և դաստիարակության կարևորությունը:

Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև աշակերտների փոքր թվաքանակ ունեցող դպրոցների, կրթության որակի և ուսուցիչների հեղինակության բարձրացման խնդիրներին: Նախարարը խոսել է նաև 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում քննական երեք առարկա ընտրելու աշակերտների հնարավորության մասին` կոչ անելով տվյալ նորամուծությունը դիտարկել որպես աշակերտ-դպրոց կապի ամրապնդման և աշակերտների նախասիրությունների խորացմանը միտված քայլ:

Հանդիպմանը մասնակից տնօրեններն իրենց գոհունակությունն են հայտնել հանրակրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ` հատկապես ընդգծելով շարադրությունների և բանավոր քննության ներմուծումը հանրակրթական համակարգ` որպես գիտելիքի ստուգման առավել արդյունավետ գործիք:

Հանդիպման ավարտին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով Լևոն Մկրտչյանին հանդիպման համար, ընդգծել է, որ նախարարի խոսքում նշված ուսուցչի հեղինակության բարձրացման խնդրում և՛ մարզպետարանը, և՛ ողջ մանկավարժական կազմն իրենց անելիքն ունեն:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ