«Միլանը» շարունակում է բանակցել Դոնարումայի հետ
ՍՊՈՐՏԻտալական «Միլանը» դեռ չի կորցրել դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային թիմում պահելու հույսերը,- տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ավելի վաղ երիտասարդ դարպասապահի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ Դոնարուման չի երկարաձգի իր պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ:
Դարպասապահի և «ռոսոներիների» միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2018 թվականը:
Հիշեցնենք, որ Դոնարուման մերժել էր «Միլանի» կողմից առաջարկված տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով պայմանագիրը:
Հաղորդվում է, որ Իտալիայի երիտասարդական հավաքականի դարպասապահի տրանսֆերի համար պայքարում է Մադրիդի «Ռեալը»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



