Ռուսաստանը սպառնում է ամերիկյան ինքնաթիռներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է Սիրիայում տեղակայված ռուսական օդուժի՝ կրակ բացելու կարգը: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ սա պատասխան քայլ էր ամերիկյան օդուժի կողմից՝ Սիրիայի բանակի Су–22 ինքնաթիռի կործանման:
Նախարարությունը փոխանցում է, թե այսուհետ Եփրատից արևմուտք ընկած հատվածում՝ Սիրիայի երկնքում նկատված և արևմտյան կոալիցիային պատկանող ցանկացած թռչող օբյեկտ, դրանց թվում՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչուներ, կուղեկցվեն ռուսական հակաօդային պաշտպանության օդային և ցամաքային միջոցներով: Ռուսական զինուժը չեղարկել է նաև Թռիչքների ապահովման և միջադեպերի կանխման վերաբերյալ՝ ԱՄՆ–ի հետ կնքած մեմորանդումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



