Նրանք պետք է ամաչեն. Ադրբեջանում բողոքում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հանդես է եկել հայտարարությամբ, որում դժգոհություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության նկատմամբ՝ նշելով, որ նրանք արդեն 20 տարի է այցելություններ են իրականացնում Հարավային Կովկաս, սակայն ոչ մի արդյունքի չեն հասնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով փոխվարչապետի խոսքերը:
«Նրանք պետք է ամաչեն այն հանգամանքից, որ 20 տարի է այցելում են տարածաշրջան, սակայն այսքան ժամանակ ոչ մի արդյունքի չեն կարողացել հասնել»,- նշել է փոխվարչապետ Հասանովը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



