Թուրքական ևս մեկ զորամասում զինվորները սննդային թունավորում են ստացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Մանիսա շրջանից հետո սննդային զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Քասթամոնուի զորամասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Քասթամոնուից ութ զինվոր տաբեր գանգատներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց մոտ թունավորում է հայտնաբերվել: Թե որն է եղել թունավորման հստակ պատճառը, այս պահին հայտնի չէ:
Մի քանի օր առաջ զանգվածային սննդային թունավորման դեպք էր գրանցվել Մանիսա նահանգի զորամասերից մեկում: Թունավորման հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել 731 զինվոր: Կատարվածի հետևանքով ձերբակալվել էր ճաշարանի աշխատակից 24 մարդ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



