Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը «խաղե՞ր է տալիս» Իրանի Արևմտյան Ատրպատականում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան էլ Իրանն ու Ադրբեջանն արտաքուստ ունենան նորմալ հարաբերություններ, այնուամենայնիվ, այդ երկրների միջև առկա ներքին տարաձայնությունները չափազանց մեծ են, որպեսզի «նորմալ» հարաբերություններն ընթանան առանց վայրիվերումների:

Խոսքը, նախևառաջ, Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի մասին է, որը Բաքվում անվանում են Արևմտյան Ադրբեջան և որի նկատմամբ հավակնությունները այս կամ այն կերպ երբեմն դուրս են սպրդում Ադրբեջանի քաղաքական ու հասարակական շրջաններում: Ավելին, ժամանակին ադրբեջանցի քաղաքական գործիչներից մեկը նշել էր, որ այդ տարածքը պետք է անվանել հենց Արևմտյան Ադրբեջան՝ հետագայում այն մյուս՝ Արևելյան Ադրբեջանին միացնելու նկատառումներից ելնելով:

Այս տարածքում հիմնականում ապրում են թուրքեր, որոնց Բաքվում ադրբեջանցիներ են անվանում: Ժամանակ առ ժամանակ այս շրջանում սոցիալականի քողի տակ ցույցեր, ապստամբություններ են բարձրացվում, որոնք պատեհ առիթի դեպքում կարող են վերածվել քաղաքականի:

Այս օրերին Ատրպատականում կրկին ցույցեր են: Այս անգամ բողոքում են «Ակդարե» ոսկու հանքի հանքափորները: Ընդ որում, ադրբեջանական մամուլը, նաև Իրանում գործող և, որոշ լուրերի համաձայն, Արևմուտքից հովանավորվող «Իրանի դիմադրության ազգային խորհուրդը» տեղեկություն են տարածել, թե իբր ոստիկանությունը դաժանորեն ցրել է խաղաղ ցույցը, «ինչի արդյունքում մի քանի կին լուրջ վնասվածքներ են ստացել, կորցրել գիտակցությունը, իսկ տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են»:

Վերջին շրջանում Ադրբեջանի հակաիրանական քաղաքականությունը նոր երանգներ է ստանում: Անցած տարեվերջին Իրանի ոխերիմ հակառակորդ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի այցն Ադրբեջան, իսկ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած արաբա–ամերիկյան գագաթաժողովին միակ շիա պետության՝ Ադրբեջանի ղեկավարի ներկայությունն ու մասնակցությունը շատ բան են հուշում:

Որոշ փորձագետներ նշում են, որ Ատպատականում հանքափորների ցույցն ամենևին էլ պատահական չէր: Չկարողանալով արտաքին ճնշումների միջոցով ծնկի բերել Իրանին, փորձ է արվում երկիրը «պայթեցնել» ներսից: Ու ստացվում է՝ Ադրբեջանի միջոցով: Այդ երկրում չե՞ն գիտակցում, թե ում հետ գործ ունեն: Դժվար թե: Իրանի նման երկրի հետ նման «կատակները» անհետևանք չեն մնում:

Այդ դեպքում ինչո՞ւ է Բաքվի բռնապետը մտնում մի խաղի մեջ, որը կարող է չափազանց թանկ արժենալ իր երկրի համար:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն