Մալիի հյուրանոցի վրա զինյալների հարձակման հետեւանքով 4 կենվոր է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալիի շքեղագույն հյուրանոցներից մեկի վրա զինյալների հարձակման հետեւանքով 4 կենվոր է զոհվել, մեկն էլ անհետ կորած է համարվում։
Reuters-ի փոխանցմամբ՝ զինյալները հյուրանոցի վրա հարձակվել էին նախօրեին, կրակելով հյուրանոցի կենվորների ու անվտանգության աշխատակիցների վրա։ Մալիի անվտանգության ուժերը՝ Ֆրանսիայի ու ՄԱԿ-ի ստորաբաժանումների աջակցությամբ կարողացել են փրկել 36 կենվորների։ Հատուկ գործողությունը շարունակվել է գրեթե ամբողջ գիշեր։ Մալիի անվտանգության նախարար Սալիֆ Տրաորեի խոսքով, 5 ահաբեկիչներն սպանվել են։ Նա նշել է, որ անկասկած այդ հարձակումն ահաբեկչություն է եղել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



