Մեքսիկայում հարյուրավոր մերկ հեծանվորդներ մասնակցել են շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ բողոքի ակցիային (լուսանկար)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի Խալիսկո նահանգի Գվադալախարա քաղաքում բնակիչները դուրս են եկել ամենամյա հեծանվային արշավի՝ լինելով գրեթե մերկ:
Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, հեծանվորդներն այսպիսով մասնակցել են բողոքի ակցիայի ընդդեմ ավտովարորդների ագրեսիայի և շրջակա միջավայրի աղտոտվածության: World Naked Bike Ride-ը՝ առանց հագուստի համաշխարհային հեծանվային մարաթոնն ուղղված է վերոնշյալ խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու և դրանց դեմ պայքարելու համար:
Այս արշավն ամեն տարի անցկացվում է աշխարհի շուրջ 70 տարբեր քաղաքներում: Հետաքրքրական այս նախաձեռնությանը սկիզբ է դրել կանադացի ակտիվիստ Կոնրադ Շմիդտը 2004թ.-ին: Հատկանշական է, որ առաջին բողոքի ակցիան ուղղված էր Իրաքում ծավալվող պատերազմի դեմ, սակայն ժամանակի հետ արշավի կարգախոսները սկսեցին փոխվել հիմնականում դեպի էկոլոգիական ոլորտ: 



