Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաստաբաններին խուզարկելով խախտվում է և՛ նրա,և՛ պաշտպանյալի իրավունքները, խուզարկելն անթույլատրելի է. Լուսինե Սահակյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ նախատեսված է եղել քննել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, մեկ տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Միքայելյանի պաշտպանների բողոքը, կարգադրիչները փորձել են խուզարկել պաշտպանների պայուսակները: Պաշտպանները հրաժարվել են, ինչի հետևանքով էլ դատական նիստը հետաձգվել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Միքայելյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը:

«Ինձ համար անհասկանալի է այն, ինչ տեղի ունեցավ Վերաքննիչ դատարանում, որովհետև չէի սպասում, որ Վերաքննիչում կարող են ոտնահարվել փաստաբանի իրավունքները: Ակնհայտ էր, որ խուզարկելու իրավունք չունեն, և ակնհայտ էր, որ մեր բացակայությամբ չէր կարող նիստը շարունակվել, որովհետև մեր պաշտպանյալը չէր տալու իր համաձայնությունը նիստը մեր բացակայությամբ շարունակելու համար»,-ասաց Սահակյանը:

Հարցին, թե ի՞նչ է ենթադրում դատարանի կողմից պաշտպանների ներկայությունն ապահովելու նպատակով նիստի հետաձգումը, այն դեպքում, երբ պաշտպանները դատարանում էին, Լուսինե Սահակյանն ասաց. «Դա էլ է անհասկանալի է: Այսինքն` եթե այդ խնդիրը լուծում պետք է ստանա հաջորդ նիստին, ապա կարող էր միանգամից այսօր բոլոր միջոցներն ապահովվեր, և մեզ թողնեին նիստերի դահլիճ: Նիստը հետաձգելով ի՞նչ փոփոխության են հանգելու, դա անհասկանալի էր: Խուզարկել, միևնույն է, թույլ չենք տալու, կարող են զննել համապատասխան սարքերով, որ ունեն»:

Հարցին, թե ինչ հետևանքներ են ունենում պաշտպանյալի համար նման իրավիճակները, Լուսինե Սահակյանն ասաց. «Արդարացում ենք խնդրել դատարանից, այսինքն` եթե օրինական դատական ակտ լինի, ապա մեր պաշտպանյալը դատարանի դահլիճից պետք է ազատ արձակվի: Մեկ ամիս հետաձգելով՝ մեր պաշտպանյալին ևս մեկ ամիս ապօրինի զրկեցին ազատությունից. սա խոսում է այն մասին, որ մեր պաշտպանյալը ևս մեկ ամիս ապօրինի պիտի մնա անազատության մեջ»:

Սահակյանն ասաց, որ բացի դրանից պաշտպանական իրավունքի խախտում ևս կա, որովհետև, հնարավոր է՝ պաշտպանները շտապ միջնորդություն ունեին ներկայացնելու, որի մեկ ամիս ուշ կատարումն իրավունքի խախտում է:

Փաստաբանի խոսքով՝ խուզարկությունները կապված են քաղաքական գործերի հետ, սակայն ՀՀ պատմության մեջ շատ են եղել քաղաքական դատավարություններ, բայց պաշտպանները նման խնդիրների չեն բախվել. «Որովհետև պալատը այդ տարիներին խիստ է եղել, փաստաբանների դերն էլ՝ բարձր: Հիմա Փաստաբանների պալատը թուլացել է, և այդ խախտումները հասել են փաստաբաններին

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ