Հայ հանդբոլիստները խոշոր հաշվով պարտություններ են կրել Զարգացող երկրների աշխարհի առաջնությունում
ՍՊՈՐՏՀանդբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հունիսի 12-18-ը Բուլղարիայում մասնակցել է Զարգացող երկրների աշխարհի առաջնությանը:
Հայաստանի ընտրանին ընդգրկված էր D խմբում, որտեղ մրցակիցներն էին Ֆարերյան կղզիները, Մոլդովան եւ Չինաստանը: Հայ հանդբոլիստները խոշոր հաշվով պարտություններ են կրել.
Հայաստան – Մոլդովա` 13:46
Չինաստան – Հայաստան` 43:12
Ֆարերյան կղզիներ – Հայաստան` 44:6
9-16-րդ հորիզոնականների մրցապայքարում հայ հանդբոլիստները 21:39 հաշվով զիջել են Ադրբեջանին: Իսկ առաջնության վերջին օրը մեր թիմը 1 գնդակի տարբերությամբ՝ 23:24 հաշվով պարտվել է ալբանացիներին:
Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ էր մասնակցում Զարգացող երկների աշխարհի առաջնությանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



