Միհրան Հարությունյանը կարող է միշտ էլ վերադառնալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական
ՍՊՈՐՏ31-րդ ամառային Օլիմպիական խաղերի և Բաքվի Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը շարունակում է ապաքինվել:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Միհրան Հարությունյանը բարձրակարգ ըմբիշ է, սակայն եթե վնասվածքները նրան խանգարում են, ապա մենք մարզիկի առողջական վիճակը վտանգելու իրավունք չունենք: Ամեն ինչ կախված է նրանց, թե երբ կմիանա հավաքականին, մնում է միայն, որ շուտ կազդուրվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ջուլֆալակյանը:
Միհրան Հարությունյանը Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո վիրահատել էր ձեռք, սակայն մարզիկը ևս մեկ վիրահատության է ենթարկվել վերջերս:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



