Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայ աղջիկներն ուզում են ստանդարտ դեմքով լինել». բոլիվուդյան ոճաբանը՝ Հայաստան այցի, աստղերի հետ աշխատելու եւ ամռան թրենդների մասին

ԼԱՅՖ

Բոլիվուդում հայտնի ոճաբան Մարիաննա Մուկուչյանը Երեւանում է: Նա այստեղ է իր հայտնի քրոջ՝ Իվետա Մուկուչյանի նոր նախագծի շնորհանդեսին մասնակցելու, ինչպես նաեւ՝ ամառային հանգիստն անցկացնելու նպատակով:

NEWS.am STYLE- ը զրուցել է Մարիաննայի հետ Հայաստան այցի, բոլիվուդյան աստղերի հետ աշխատելու, ինչպես նաեւ՝  վարսահարդարման եւ դիմահարդարման գլխավոր թրենդների մասին:

Բարի գալուստ Հայաստան: Վերջին անգամ ե՞րբ էիք եղել Հայրենիքում եւ ի՞նչ զգացողություններ ունեք այստեղ գտնվելով:

Վերջին անգամ եղել եմ չորս տարի առաջ, շատ կարոտել եմ Հայաստանը եւ շատ ուրախ եմ, որ եկա: Ճիշտն ասած՝ սա պլանավորած այց չէր: 

Ո՞րն է Երեւանում Ձեր ամենասիրելի վայրը:

Իմ սիրտը կապված է Հանրապետության հրապարակին, որովհետեւ մենք հրապարակի կողքն ենք մեծացել՝ Բուզանդի փողոցում, շատ եմ սիրում այդ տարածքը: Կասկադն էլ եմ սիրում:

Դուք աջակցում էիք Իվետային «Եվրատեսիլում»՝ դիմահարդարելով եւ վարսահարդարելով նրան: Մի փոքր կպատմե՞ք այդ մասին:

«Եվրատեսիլը» շատ կարեւոր էր Իվետայի համար, ինձ համար էլ կարեւոր էր, որ ես այդ ժամանակ լինեմ իր կողքին, աջակցեմ, որ դրա միջով իրար հետ անցնենք, իհարկե, ոչ միայն մազերի կամ դիմահարդարման համար:

Ուզում եմ՝ խոսեք նաեւ հայտնի աստղերի հետ համագործակցության առանձնահատկությունների մասին:

Չորս տարի է՝ արդեն Հնդկաստանում եմ: Այնտեղ իմ հարաբերությունները շատ լավն են, շատ ամուր: Այնտեղ շատ գնահատում են իմ գործը, գուցե դրա համար ինձ հեշտ է նրանց հետ աշխատելը: Ես շատ պերֆեկցիոնիստ եմ, սիրում եմ, որ իմ աշխատանքում ամեն բան հիասքանչ լինի:

 

Մի փոքր հետ գնանք եւ խոսենք Հնդկաստան տեղափոխվելու մասին: Ինչու՞ Հնդկաստան եւ ինչու՞ Բոլիվուդ:

Իմ Հնդկաստան գնալը պլանավորված չէր: Ես նոր էի տեղափոխվել Դուբայ եւ ինձ շատ էր դուր եկել այնտեղ: Ես այնտեղ ծանոթացա մի լուսանկարիչի հետ, որը շատ էր հավանում իմ աշխատանքները: Ինքը միշտ ասում էր ինձ՝ անպայման գնա Հնդկաստան, այնտեղ քո աշխատանքը կնգահատեն, ես էլ ասեցի՝ լավ, կգնամ, որովհետեւ Դուբային մոտ է, երկու ամիս կմնամ... Բայց նախագծերը շատացան, եւ երկու ամիսը դարձավ չորս տարի:

Որպես վարսերի եւ շպարի ոճաբան՝ ի՞նչ սխալներ եք նկատում հայ աղջիկների մոտ այդ հարցում:

Ես նկատել եմ, որ այստեղ ավելի շատ են դիմահարդարվում, վարսերը նույնպես չափից շատ են հարդարում: Ես սիրում եմ, եւ ոչ միայն ես, նաեւ՝ Եվրոպայում, որ վարսերը տեղ ունենան խաղալու, ոչ թե լինեն արհեստական: Ես կուզեի, որ ավելի բնական լիներ: Նույնը վերաբերում է նաեւ դիմահարդարմանը: Նկատել եմ, որ մի ստանդարտ դեմք կա, բոլորը ուզում են այդ տեսքով լինել, իրենց բնական գեղեցկությունը փոխում են, որ նմանվեն ինչ-որ մեկին: Շատ ափսոս է, որովհետեւ ամեն մեկի մեջ գեղեցկություն կա, ավելի լավ է՝ դա ընդգծվի:

Եվ վերջում կխնդրեմ նշեք, թե այս ամռան գլխավոր թրենդները որոնք են:

Հիմա շատ կապույտն է թրենդի մեջ, որը, անկեղծ ասաց, ինձ այդքան էլ դուր չի գալիս: Դա կարող է լինել կապույտ թարթչաներկ, սյուրմա, ստվերաներկ եւ այլն: Իսկ սանրվածքներից նորաձեւ են տարբեր հյուսքերը:

Զրուցեց Շուշան Շատիկյանը

Տեսանյութը՝ Դավիթ Խուդավերդյանի

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի

Կրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան