Բռնցքամարտի ԵԱ. Կարեն Տոնականյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ՍՊՈՐՏՈւկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները շարունակում են հաղթանակների շարքը:
60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթել է թուրք Իբրահիմ Գոգչեկին և դուրս եկել 1/8 եզրափակիչ, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Այսպիսով, պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչները միայն հաղթանակ են տոնել:
Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Վերջինս կմրցի Էստոնիան ներկայացնող Արտուր Զարվայի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



