Հեծանվորդները մրցել են խմբակային վազքում
ՍՊՈՐՏԱվարտվել է հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունը։
Վերջին օրը հեծանվորդները մրցել են խմբակային վազքում, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մեծահասակների պայքարում կրկին հաղթող է դարձել մեր առաջատար Էդգար Ստեփանյանը։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Դավիթ Մկրտչյանը և Գագիկ Սողոմոնյանը։
Երիտասարդներից մրցանակային տեղեր են զբաղեցրել Լևոն Լավչյանը, Տարոն Նիկողոսյանն ու Նիկոլայ Գասպարյանը, իսկ պատանիներից՝ Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը և Հենրիկ Երանոսյանը։
Հիշեցնենք՝ առաջնության արդյունքներով ձևավորվում է Հայաստանի հավաքականը, որը հուլիսի 18-23-ը Պորտուգալիայում կմասնակցի հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությանը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



