Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում ընկուզենու 100 տնկի է ջերմահարվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 17-ին, ժամը 19:34-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի «Ղռեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:38-ին, մարվել՝ 21:48-ին:
Այրվել է 70 հա խոտածածկ տարածք, ջերմահարվել՝ 100 ընկուզենու տնկի:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հունիսի 16-ին, ժամը 14:19-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մոզ թաղամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:43-ին, մարվել՝ 15:15-ին:
Այրվել է մոտ 0,5 հա խոտածածկույթ:
Վայոց ձորի մարզ, Գետափ գյուղ, ընկուզենի, տնկի, ջերմահարվել, խոտածածկույթ



