Լայնածավալ պատերազմը շատ քիչ հավանական եմ համարում. Վաղարշակ Հարությունյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտեփանակերտում մեկնարկած «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ի առաջին լիագումար նիստում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդես է եկել «Հայկական պետությունների անվտանգության հիմնահարցերը» թեմայով բանախոսությամբ, որտեղ հիմնականում անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին, երկրի արտաքին սպառնալիքներին և դրանց կանխման հարցերին:
«Մեր պետության համար ամենամեծ սպառնալիքը հանդիսանում է Ադրբեջանի իշխանությունների մոտեցումը, որը հրաժարվում է բանակցային գործընթացից և Ղարաբաղյան հարցն ուզում է լուծել ռազմական ճանապարհով. դա եղել է 1988 թվականից մինչ այսօր: Ես համոզված եմ, որ այսպիսի մոտեցումն այդ երկրի իշխանությունների մոտ դեռ երկար ժամանակ մնալու է, մինչև չստեղծվեն նախապայմաններ, որ Ադրբեջանը գնա բանակցային ճանապարհով»,- ասել է Վ. Հարությունյանը:



