Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. ուսուցչուհին պնդում է, որ առանց պատճառի՝ փորձել են խեղդել իրեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում, հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։20-ի սահմաններում այդ թամամասում բնակվող ուսուցչուհին ահազանգել է, որ տան մուտքի դուռը փակելու ժամանակ 69-ամյա հարեւանը՝ առանց պատճառի հարձակվել է իր վրա, բռնի ուժով տարել իր բնակարան, գցել հատակին՝ փորձելով խեղդել եւ ձեռքերով հարվածներ է հասցրել իր գլխի շրջանին։
Shamshyan.com –ի փոխանցմամբ, ուսուցչուհին հայտնել է նաեւ, որ այդ ամենի հետեւանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ եւ ստացել է մարմնական վնասվածքներ։
Հետաքննիչի կողմից տրվել է դատաբժշկի ուղեգիր, հետաքննություն է սկսվել։
Ոստիկանության Կոտայքի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Գ. Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



