Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միջազգային հանրությունը կոշտ դիրքորոշմամբ եւ քայլերով պետք է զսպի Ադրբեջանի նման սանձազերծ պետությանը. Դավիթ Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ակնկալում է կոշտ, հասցեական հայտարարություն՝ ուղղված հունիսի 16-ին արցախա-ադրբեջանական շփման գծում եւս մեկ անգամ Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսեւորմանը: Նրա խոսքով՝ նման կոշտ դիրքորոշմամբ եւ քայլերով միջազգային հանրությունը պետք է զսպի այդ  սանձազերծ պետությանը:

«Երեկվա իրադարձությունները պետք է դիտարկել երկու հարթությունում. մեկը՝ մարդասիրական, եւ այս առումով սա իրոք ողբերգություն է, մենք անդառնալի կորուստներ ունեցանք՝ երեք զոհ: Բոլորս այդ կորուստները որպես անձնական կորուստներ ենք  համարում՝ ողջ Արցախը եւ հայությունը, ես համոզված եմ: Նման կորուստները ընդհանրապես չեն մարսվում: Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական հարթությանը, որեւէ արտառոց  բան տեղի չի ունեցել, այսինքն՝ հակառակորդը  շարունակում է  իր ապակառուցողական, ֆաշիստական, ահաբեկչական գործողությունները:  Տեղի ունեցան  ահաբեկչի պահվածքին  վայել գործողություններ. թաքստոցներից, հեռու տեղերից կրակոցներ նռնականետերի, ականանետերի միջոցով, եւ երեք հոգի, պաշտպանելով հայրենիքի սահմանները, զոհվեցին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ նման գործողությունները միջազգային հանրության կողմից միանշանակ պետք է արժանանան համապատասխան գնահատականի:

«Ընդհանրապես, ոչ տրամաբանական օրինաչափություն գոյություն ունի. երբ համանախագահները պիտի գան տարածաշրջան, կամ այցի ժամանակ, կամ դրանից հետո հակառակորդը դիմում է այսպիսի աննորմալ քայլի: Գիտենք, որ համանախագահները մի քանի օրից պետք է լինեն Բաքվում. նրանք առաջին անգամ գնում են Բաքու վերջին կոշտ  հայտարարությունից եւ երեկվա իրադարձությունից հետո: Կարեւոր է, որ նման հայտարարությունները պարբերական բնույթ ունենան, շարունակեն կոշտ լինել, որովհետեւ Ադրբեջանը փորձելու է այդ հայտարարությունը նսեմացնել: Այս անգամ ակնկալում ենք համանախագահների կողմից կոշտ վերաբերմունք Բաքվում»,-շեշտեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը միջազգային իրավունքի նկատմամբ որեւէ հարգանք չունի այնպես, ինչպես հանցագործը կամ ահաբեկիչը՝ օրենքի նկատմամբ:

«Նրանք իրենց սեփական օրենքները չեն հարգում,  եւ իրենց օրենքները անմարդկային են, ինչպե՞ս կարող են հարգել միջազգային իրավունքը: Նրանք հարգում են ուժի իրավունքը, եւ դա երկու ձեւով պետք  դրսեւորվի. մի ձեւով մենք ենք զսպում այստեղ, մյուս ձեւով էլ միջազգային հանրությունը պիտի զսպի»,-եզրափակեց նա:

19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով