Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմենչիկի մենահամերգին հանրությանը «հաչացող շուն» են անվանել

ԼԱՅՖ

 

Asekose.am-ը գրում է.

Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տալու շուրջ ծավալված կրքերը կարծես թե չեն հանդարտվում: Այս անգամ «կրակի վրա յուղ են լցնում» ամերիկաբնակ հայ երգչի «կողմնակիցները»` Արմենչիկի մենահամերգի ժամանակ նրան դեմ արտահայտվողներին «հաչացողներ» անվանելով: Այս առիթով ստորև ներկայացնում են Լոս Անջելեսի մեր արտահաստիքային թղթակցի անդրադարձը, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով` հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Հոկտեմբերի 9-ին, «MICROSOFT» համերգասրահում, որտեղ տեղի էր ունենում վերջերս «վաստակավորի» կոչում ստացած Արմենչիկի մենահամերգը` բեմից վիրավորական խոսքեր են հնչել: Անպարկեշտ արտահայտություններն ուղղված են եղել հանրության, լրագրողների, արվեստագետների այն մեծ հատվածին, որը տպագիր մամուլում և ֆեյսբուքում իր դժգոհությունն էր հայտնել Արմենչիկին՝ վաստակավորի կոչում տալու առիթով:

Բացելով մենահամերգը, «Դեմք» շոուն հանդես է եկել այսպիսի հայտարարությամբ .«....Ժողովուրդ ջան, Արմենչիկը այլևս շուն չի պահելու, կարա՛ք ասեք ինչի՞»: Ի պատասխան, դահլիճն արձագանքել է.«Ինչի՜ ինչի՜ ...»: «Դեմք» շոուն էլ բացատրել է, թե ինչու . «...որովհետև Արմենչիկի վաստկավորի կոչման համար ֆեյսբուքում այնքան շատ հաչացին, որ Արմենչիկը որոշել է այլևս շուն չպահել»,- ցինիկաբար հայտարարել է սույն ,,Դեմքը,,: Անգամ անվանարկել են հայտնի ու տաղանդավոր երգչուհուն, ՀՀ ԱԺ պատգամավորին` Շուշան Պետրոսյանին, ով նույնպես կարծիք էր արտահայտել: Դահլիճում ներկա գտնվողները զարմացել են ու զայրացել, թե ինչպե՞ս կարելի է հանրությանը հաչացող շուն անվանել:

Անցել է մի քանի օր, սակայն Լոս Անջելեսում դեռեւս շարունակում են քննարկել այս թեման: «Վաստակավորի» կոչում ստացած Արմենչի՛կ, ամիսներ շարունակ պատրաստվելով քո մենահամերգին, ինչպես կարող էիր բեմահարթակը տրամադրել «Դեմք» շոուի «դեմք» տղաներին՝ վիրավորելու հանրությանը: Նրանք, անգամ, օգտվելով իրենց տրված հնարավորությունից, «MICROSOFT»-ի բեմահարթակը օգտագործեցին նոյեմբերի 8 -ին իրենց ներկայացումը գովազդելուն, այն դեպքում, երբ ամիսներ առաջ քաջատեղյակ լինելով տաղանդավոր երգիչներ Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի մենահամերգի մասին՝ նույն օրն իրենց ներկայացումն են դրել: «Դեմքի» տղաները կարծում են,որ իրենք, իրոք, «դեմք» են և կարող են անտեսել արվեստի մեջ մեծ վաստակ ունեցող Պապին Պողոսյանին՝ նույն օրը դիտավորյալ դնելով իրենց ներկայացումը: «Դեմք» շոու, հանդիսատեսը ձեզ հարց է ուղղում, ինչպե՞ս ներկայանա ձեր ներկայացմանը, երբ նույն հանրությանը բեմահարթակից առանց ամոթի հաչող շուն եք անվանել: Եկե՛ք գումարենք ու հանե՛նք ձեր արարքը: Ի՞նչ կստացվի: Կստացվի այն, որ ձեր ներկայացմանը ներկա կգտնվեն միայն այն մարդիք, ովքեր կընդունեն հանրությանը «հաչացող շուն» անվանելու ձեր տարբերակը:

Կատարվածի համար հանրությունը սպասում է Արմենչիկի, նրա մենահամերգի պրոդուսորի, գեղ. ղեկավարի պարզաբանմանը, չէ՞ որ նրանց թույլտվությամբ և թողտվության պատճառով է «Դեմք» շոուի կողմից հանրությանը նման վիրավորանք հասցվել: Դիմում եմ բոլորին, ի վերջո հիմա հանրությունն է Շուն, թե՝ Արմենչիկին վաստակավորի կոչում տալու հարցով Բարեխոսողները, կամ էլ նրան վաստկավորի կոչում Տվողը....

Ռուզան Ավետիսյան, ԱՄՆ

Իսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա Սողոմոնյան