«Հերտան»՝ Ռոնալդուին. Բեռլինը քեզ կսիրի որդու նման
ՍՊՈՐՏԳերմանական «Հերտա» ֆուտբոլային ակումբն արձագանքել է եվրոպական մամուլի լուրերին, թե պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»՝ դժգոհ լինելով հարկեր թաքցնելու վերաբերյալ իսպանական դատախազության հետաքննությունից եւ մեղադրանքներից։
«Ռոնալդուն ցնականում է հեռանալ «Ռեալից»։ Այդքան գումար չունենք, բայց դա տիեզերական մարտահրավեր է, եւ Բեռլինը քեզ կսիրի որդու նման։ Հետաքրքի՞ր է, Կրիշտիանու»,- «Հերտան» դիմել է Ռոնալդուին պաշտոնական թվիթերյան էջում։
32-ամյա Ռոնալդուի համար Արքայական ակումբը մտադիր է պահանջել 400 միլիոն եվրո։
Ավելի վաղ «Հերտան» «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին էր առաջարկել տեղափոխվել Բեռլին։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



