Անցած օրվա ընթացքում գրանցված սպանության մեկ դեպքը բացահայտվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` հունիսի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք:
Բացահայտվել է գողության 12, խարդախության 3, յուրացման, հարկերից խուսափելու և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 2, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



